26.03.2021

Դրույթներ և պայմաններ

«ՀայԼայն» ընկերության պաշտոնական էջում ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ/ՍՊԱՍԱՐԿՄԱՆ   կանոններ և դրույթներ 

 

Կանխիկ/Անկանխիկ(Master,Visa,Arca) և Առցանց վճարային համակարգեր(iDram,inecoPay)

 

Սույն էջում գնում իրականացնելիս կանխիկ/անկանխիկ,առցանց դրամապանակից օգտվելիս, կարող եք վճարել առաքման ձևակերպման վերջին փուլում ՝ ընտրելով վճարման նախընտրելի տարբերակ

 

 

  1. «Կանխիկ» վճարման նախընրելի տարբերակը ենթադրում է կատարել վճարում` առձեռն , առաքման արժեքին ՝էջից ծանոթանալով և կտրոնը ստուգելուց հետո.Գումարը վճարել համաձայն կտրոնի նշված արժեքի:Պատվերը հաստատելիս խնդրում ենք մեկնաբանությամբ կամ զանգով նշել առկա վճարման գումարը, մանրադրամի/դրամի վերադարձի խնդրից խուսափելու համար:

 

     2. «Անկանխիկ» Master,Visa և Arca վճարային համակարգերով վճարում իրականացնելիս կցեք Ձեր քարտը՝ հիմնական վճարումների համար կամ հաստատման վերջին փուլում ավելացրեք նախընտրելի քարտային տվյալներ: 

     Ուշադրություն:Անկանխիկ վճարման դեպքում գումարի գանձում իրականացվում է բանկի կողմից՝ 10 րոպեի ընթացքում,

     ԱՆԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ, ՕԳՏԱՏԻՐՈՋ ՍԽԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ, ՍԽԱԼ ՊԻՆ, ՈՐՈՆՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔԱՐՏ ծանուցումների դեպքերում գործարքը համարվում է չեղյալ՝  բանկի և ռեստորանի կողմից:

ԱՆԲԱՎԱՐԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ծանուցման դեպքում գործարքը չեղարկվում է,իրականացվում է ճշտում հաճախորդի հետ:

Պատվերում առկա ուտեստի բացակայության դեպքում , իրականացվում է գանձված գումարի վերադարձ քարտին: 

 

   3. Իդրամ էլեկտրոնային դրամապանակով վճարելիս անհրաժեշտ է սքանավորել QR ծածկագիր կամ NFC անհպում հրահանք ՝ վճարման կտրոնը ստանալու և վճարելու համար:

      Ուշադրություն:Վճարման հաստատման, չեղարկման , անբավարար միջոցների դեպքերում կստանաք ծանուցում իԴրամ հավելվածի և ռեստորանի տեղեկատու նամակի միջոցով:

 

 

Պատվերի ստացման/ընթացքի/առաքման/բողոքի/վերադարձի ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 

 

«ՀայԼայն» ընկերության կայքէջից պատվեր կատարելիս գործում է հետևյալ ընթացակարգը ՝

 

  1. Հաճախորդը հաջորդաբար ստանում է էլ.հասցեի ծանուցումներ պատվերի կարգավիճակի վերաբերյալ ՝

ԸՆԴՈՒՆՎԱԾ է/ԸՆԹԱՑՔՈՒՄ է/ԱՌԱՔՎԱԾ է/ԱՎԱՐՏՎԱԾ է/  ԿԱՄ ՄԵՐԺՎԱԾ է

 

  2. Պատվերի առաքման ժամկետներ 

Պատվերի ընդունման պահից հետո, (ԵԹԵ ՆՇՎԱԾ ՉԷ ՆԱԽՆԱԿԱՆ ԺԱՄ) , հաճախորդին տեղեկացվում է պատվերի հնարավոր առաքման մասին ժամային տեղեկատվություն:

ՈՒշադրություն:Ռեստորանի կողմից նախապես նշված ժամկետներում առաքման չիրականացման/ուշացման դեպքերում ռեստորանը կրում է լրիվ պատասխանատվություն և համաձայնեցնում պատվերի մատուցումը հաճախորդի հետ:

 

 3. Պատվերի հետ կապված խնդիրներ 

Պատվերում առկա սննդի հետ կապված անհամաձայնության,պատվերի ՝ թերի/ոչ ճիշտ ընդունման և պատրաստման դեպքում իրականացվում է պատվերի փոփոխություն ՝ նախկինի հետ վերադարձ-նորի մոտեցում: